Հայ խաղաղապահների պատրաստվածության մակարդակը գնահատվել է բարձր

17 Հունվարի, 2020 18:38
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբին է այցելել ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լորեն Միշոն:

Հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զինծառայողների պատրաստվածության մակարդակը: Գեներալ Միշոն բարձր է գնահատել ստուգումների արդյունքները և շնորհակալություն հայտնել հայ խաղաղապահներին:

  • Տարածել