Կապի ստորաբաժանումներում անցկացվել են վարժանքներ

29 Նոյեմբերի, 2019 12:58
Անձնակազմի մարտունակությունն ստուգելու, մասնագիտական կարողությունները և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 28-29-ը 2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվել են վարժանքներ:

Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի և զբաղեցրել տեղակայման վայրերը: Բացազատվել են շարժական կապի միջոցները, իրականացվել  նախատեսված բոլոր միջոցառումները:

  • Տարածել