…
21 Նոյեմբերի, 2019 17:19Ամփոփվել են ծրագրի նախորդ փուլերի շրջանակում իրականացված աշխատանքները, ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչները ներկայացրել են յուրացված նյութի` դասի կազմակերպման և դասավանդման նոր մեթոդաբանության վերաբերյալ բանախոսություններ:
Ծրագրի 3-րդ փուլի մասնակցության հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը կարևորել է ռազմակրթական ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և, մասնավորապես, ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի փորձի հարստացմանը, ինչպես նաև դասավանդման արդի մոտեցումների և մեթոդների ներդրմանը միտված վերոնշյալ ծրագրի իրականացումը Հայաստանում:
Ծրագրի հաջորդ՝ 4-րդ փուլի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հաստատությունների համապատասխան հավաստագրում: