N զորամասի սպաները հանձնել են կրակային պատրաստության ստուգարքներ

20 Նոյեմբերի, 2019 13:32
Սպայական անձնակազմի պատրաստվածության մակարդակը ստուգելու և հրաձգային զենքի տիրապետման գործնական ունակությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 19-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են կրակային պատրաստության ստուգարքներ:

Բացազատված ուսումնական կետերում ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքները: Կրակային փուլում հաստիքային զենքերից խոցվել են պայմանական թիրախները:

  • Տարածել