Բաց դաս 2-րդ զորամիավորումում
15 Նոյեմբերի, 2019 16:592-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում նոյեմբերի 14-ին անցկացվել է «Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը պատերազմի ժամանակ» թեմայով բաց դաս:
Զորամասի զինծառայողները ծանոթացել են պատերազմի ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և մարդասիրական առաքելություն իրականացնող միջազգային այլ կազմակերպությունների գործունեությանը: