Մարտական եղբայրության ուխտ

21 Հոկտեմբերի, 2019 17:41
Հոկտեմբերի 19-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 1-ին կուրսեցիների մարտական եղբայրության ուխտի արարողությունը: Կուրսանտները երդվել են լինել արժանի հետնորդը հայ հերոսների և նվիրվել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին:
  • Տարածել