ՀՀ պաշտպանության նախարարը և Երևանի քաղաքապետը հետևել են զորահամալրման աշխատանքներին

25 Սեպտեմբերի, 2019 17:44
Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ եղել է ռազմավարական զորավարժության շրջանակում Երևան քաղաքում զորքերի լրահամալրում իրականացնող կետերից մեկում, հետևել պատերազմական ժամանակահատվածում զորահավաքային ռեսուրսով լրակազմվող զորամասերը համալրել պատրասվող զինապարտների հավաքագրման աշխատանքներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը և Երևանի քաղաքապետ շնորհակալություն են հայտնել քաղաքացիներին պետական նշանակության զորավարժանքին մասնակցելու պատրաստակամություն համար, բարի ճանապարհ և անվտանգ ծառայություն մաղթել նախորոշված զորամասերը համալրելու մեկնող զինապարտներին:

  • Տարածել
Թեմատիկ

Լայնածավալ ռազմավարական զորավարժություն

#Զորավարժություն

90 գրառում