Քննարկում կին խաղաղապահների հետ

29 Օգոստոսի, 2019 16:42
Օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը, ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակում, անկախ փորձագետների ներգրավմամբ, քննարկում է անցկացրել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների հետ:

Քննարկման ընթացքում փորձագետները ներկայացրել են խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավման ՄԱԿ-ի քաղաքականության հիմնական նպատակներն ու խնդիրները, խաղաղապահ գործողություններում, ինչպես նաև հետկոնֆլիկտային կարգավորման փուլում կանանց մասնակցության կարևորությունը թե´ խաղաղաշինության և թե´ կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ինչպես նաև նշված ոլորտում միջազգային լավագույն փորձը:

Կին զինծառայողները ներկայացրել են խաղաղապահ առաքելություններին մասնակցելու իրենց փորձը, ինչպես նաև դժվարությունները, որոնց բախվել են առաքելությունների իրականացման ընթացքում:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությանը և հավասար հնարավորությունների ապահովմանը վերաբերող, ինչպես նաև խաղաղապահ ստորաբաժանումներում կանանց ներգրավմանն առնչվող այլ հարցեր:

  • Տարածել