Զինծառայողները մասնակցել են հրդեհների մարման աշխատանքներին

27 Օգոստոսի, 2019 17:58
1-ին զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմը, համագործակցելով ԱԻ նախարարության աշխատակիցների հետ, մասնակցել է Կապանի տարածաշրջանում բռնկված հրդեհների մարման աշխատանքներին:

Պահպանելով անվտանգության կանոնները, իրենց վստահված տարածքում զինծառայողները մեկուսացրել և կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ չեզոքացրել են հրդեհի օջախները: 

  • Տարածել