Ռազմական ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

14 Օգոստոսի, 2019 16:17
Երկկողմ համագործակցության շրջանակում օգոստոսի 12-ից 16-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան:

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ՌՈ պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի ՌՈ դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Աբեսալոմ Մանջավիձեի հետ: Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական ոստիկանության  ոլորտում համագործակցության հեռանկարները:

  • Տարածել