Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը
19 Հուլիսի, 2019 16:22ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի համար ՊՆ վարչական համալիրում ՆԱՏՕ-ի փորձագետներն անցկացրել են «Հեռավար դասընթացի ստեղծում և զարգացում» խորագրով գործնական դասընթաց, որի շրջանակում ներկայացվել են հեռավար դասընթացների ստեղծման մեթոդաբանությունը և արդի գործիքակազմը:
Դասընթացի արդյունքների ամփոփման ընթացքում քննարկվել են ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում հեռավար տարաբաշխված ուսուցման կարողությունների ներդրման ուղությամբ իրականացվող աշխատանքները և հետագա ծրագրերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի կողմից նմանատիպ դասընթացների շարունակականության ապահովման, ինչպես նաև համապատասխան խորհրդատվության և մասնագիտական գրականության տրամադրման վերաբերյալ: