ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են համատեղ զորավարժության կազմակերպման շտաբային բանակցություններին
25 Հունիսի, 2019 16:24ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանման ներկայացուցիչները Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի խաղաղապահ ստորաբաժանումների հետ «Անքակտելի եղբայրություն-2019» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին:
Միջոցառումն անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2019թ. ծրագրի համաձայն :