ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
16 Մայիսի, 2019 15:54Մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, հանդիպել բուժվող զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով։
Դավիթ Տոնոյանը տեսակցել է մայիսի 4-ին հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ագանիկ Զորոգլյանին: Զինծառայողն արդեն հաղորդակցվում է, և պաշտպանության նախարարին վստահեցրել է, որ ապաքինվելուց հետո շարունակելու է մարտական ծառայությունը։
Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև ապրիլի 30-ին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին, ում առողջական վիճակը ևս զգալիորեն բարելավված է: