Կայազորային հոսպիտալում անցկացվել են շտաբային մարզումներ

21 Մարտի, 2019 16:39
Անձնակազմի գործնական հմտությունը բարձրացնելու և առաջադրվող խնդիրների կատարման արդյունավետությունը ստուգելու նպատակով Գեղարքունիքի կայազորային հոսպիտալում անցկացվել են շտաբային մարզումներ։

Մարզումների ընթացքում մանրակրկիտ ստուգվել է պաշտոնատար անձանց պատրաստվածությունը ծառայողական պարտականությունների և հանկարծակի ծագող խնդիրների կատարման ժամանակ, տրվել են հանձնարարականներ:

  • Տարածել