Անցկացվել են վաշտերի հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ

19 Մարտի, 2019 13:22
1-ին զորամիավորումում անցկացվել են վաշտերի հրամանատարների և նրանց տեղակալների 5-օրյա հավաքները։

Հավաքների ընթացքում կատարելագործվել և ամրապնդվել են սպաների ունակությունները զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ուղղությամբ։ Ամրապնդվել է սպաների գործնական վարժվածության մակարդակը` մարտական պատրաստության պարապմունքների գործընթացը կազմակերպելու և դրա ընթացքը ղեկավարելու ուղղությամբ։

  • Տարածել