Երթարշավ 4-րդ զորամիավորումում

1 Մարտի, 2019 18:43
Փետրվարի 28-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է երթարշավ: Երթարշավի նպատակը զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելն էր:

Երթն իրականացվել է  հաստիքային դաշտային հանդերձանքով, սպառազինությամբ և զինամթերքի լրակազմով: Հրամանատարությունը հետևել է անձնակազմի գործողություններին, տվել անհրաժեշտ ցուցումներ, ինչպես նաև արձանագրել հաջողություններն ու բացթողումները:

  • Տարածել