Մարզումներ 5-րդ զորամիավորումում

25 Փետրվարի, 2019 15:41
Կառավարման մարմինների գործնական ունակությունները և գործողությունների ընթացքում պաշտոնատար անձանց պարտականությունների կատարման կարգը ըստ մարտական հաշվարկների կատարելագործելու նպատակով, շտաբային մարզումներին զուգընթաց, 5-րդ զորամիավորման վարչակազմի և շտաբային գումարտակի հետ անցկացվել են ստորաբաժանումների մարտավարաշարային պարապմունքներ:

Զորամիավորման վարչակազմը գործել է համաձայն պլանի: Հընթացս իրականացվել են պայմանական տեղաշարժեր դեպի նշանակման  շրջաններ:

Անձնակազմը գործել է ներդաշնակ, հատկապես արդյունավետ են եղել շտաբային գումարտակի մարտական հաշվարկները:

  • Տարածել