Մամուլի հաղորդագրություն

25 Հունվարի, 2019 17:21
Հունվարի 18-ին ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունում ամփոփվել են 2018թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության և մարտական հերթապահության արդյունքները:

Ամփոփման ընթացքում զեկուցվել է հրթիռային զորքերի և հրետանու առջև դրված հիմնական խնդիրների կատարման վերաբերյալ, առանձնացվել են ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները: Քննարկվել են նաև 2019թ. հիմնական խնդիրները և դրանց լուծման ուղիները:

  • Տարածել