ՀՕՊ զորամասերից մեկում անցկացվել են ստուգարք-պարապմունքներ

25 Հունվարի, 2019 17:20
Հունվարի 24-ին զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում ստորաբաժանումների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվել են 2019թ. ձմեռային ուսումնական փուլում մարտական հերթապահության կրման թույլտվության ստուգարք-պարապմունքներ, որոնց ընթացքում իրականացվել է նաև ուսումնական հրաձգություն դյուրակիր զենիթահրթիռային համալիրի վարժասարքից: Գործնական և մեթոդական պարապմունքների մասնակիցները ստացել են դրական գնահատականներ և մարտական հերթապահության կրման թույլտվություն:
  • Տարածել