Պայմանագրային սերժանտների ավարտական քննություններ

17 Օգոստոսի, 2018 09:55
Օգոստոսի 16-ին ավարտվել են ենթասպաների դպրոցի ջոկի, դասակի սերժանտների ավարտական քննությունները: Քննություններին մասնակցել են թվով 57 պայմանագրային սերժանտներ, որոնցից 6-ը` որպես դասակի սերժանտ, իսկ 51-ը` ջոկի սերժանտ: Հանդիսավոր պայմաններում զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Արսենյանն ավարտական վկայականներ է հանձնել պայմանագրային սերժանտներին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության բարձրաստիճան սպաներ:

  • Տարածել