ԱՌՋԵՎԻՑ ԳՆԱՑՈՂԸ` ՀԵՏԱԽՈՒՅԶ ԳԵՎՈՐԳԸ
9 Նոյեմբերի, 2017Նա հայտնվում է թշնամու թիկունքում և պատժում՝ մեր զինվորներին վնասելու համար: Գևորգը հակառակորդի ձախողված դիվերսիաներից հետո ներթափանցում է միջդիրքային տարածություն և բերում նրանց թողած զենք–զինամթերքը: «Արիության» կրկնակի մեդալակիր է: Եվ, վերջապես, նա 2014թ. նոյեմբերի 12-ին զոհված օդաչուների տարհանման հատուկ նշանակության գործողության մասնակիցներից է:
Նստել է հողաթմբին ու նայում է թշնամու կողմը՝ սահմանագծին, որ բազմիցս է հատել: Իսկ գուցե հենց երեկ է վերադարձել այնտեղից: Ո՞վ կտա այս հարցի պատասխանը: Ո՞վ կներկայացնի մանրամասները: Հնարավոր է` ոչ ոք: Նույնիսկ ինքը` Գևորգը:
–Երբ անցնում ես սահմանը, ի՞նչ է փոխվում քո ներսում,-հարցնում եմ՝ կարծես խախտելով անշարժխորհրդավորությունը:
Նա համազգեստի գրպաններում ծխախոտ է փնտրում, գտնում է տուփը, մի գլանակ վառում ու ընկղմվում ինքն իր մեջ:
–Երբ հակառակ կողմում հայտնվելու համար հաղթահարում ես անծանոթ արահետներ, խճճված ճանապարհներ, երբտարանջատում ես շրշյունը լռությունից, երբ առերեսվում ես մշուշոտ զգացողությունների հետ, երբ նայում եսպատերազմին ինքնուրույն հայացքով, հաղթում ես ինքդ քեզ: Ինչը շատ ավելի դժվար է, քան որևէ մեկին հաղթելը: Առանց այդ հաղթանակի հետախույզը փխրուն է, ինչպես նոր իջած ձյունը:
Նա ծխում է: Ո՛չ ոգևորված է, ո՛չ անհանգիստ. տարօրինակ տիրապետում ունի:
–Իսկ վա՞խ, անհանգստությո՞ւն, խառնաշփո՞թ,-սևեռուն նայում եմ նրան՝ սպասելով, թե ուր որ է՝ կանկեղծանա:
–Միայն հիմարը չի վախենում,-հազիվ լսելի ձայնով արտաբերում է Գևորգը:-Ժամկետային ծառայությունսհետախուզական ստորաբաժանումում է անցել: Ինձ միշտ հետաքրքրել է՝ ի՞նչ է կատարվում չեզոք գոտուց այն կողմ: Ինչպե՞ս են նրանք մարտական հերթափոխ կատարում: Ինչպե՞ս է կահավորված նրանց դիրքը, կրակակետը: Որտե՞ղէ կանգնած նրանց արթուն հերթափոխը: Այդ կպչուն մտքերն ինձ հանգիստ չէին տալիս: Զինվոր ժամանակ էլ միքանի անգամ հատել եմ սահմանագիծը` հետևել, ուսումնասիրել:
–Սիրո՞ւմ ես ռիսկի դիմել:
–Հետախուզությունը բարդ ու ծանր աշխատանք է: Այն վարպետություն, քաջություն, մանրակրկիտ պատրաստություն, բարեխղճություն է պահանջում.- աչքերում խորը մի հանդարտություն կա:- Հետախույզի մասնագիտությունն իրպարտադրանքն ունի՝ կտրուկ շրջադարձերն անընդունելի են: Սակայն առանց ռիսկի այն դառնում է չոր ու անդեմ: Մեր գործողություններում միշտ ավելի շատ անորոշություն կա, քան որոշակիություն: Ոչինչ չի փոխվի, եթե վտանգնարհամարհելու խիզախություն չունենաս:
Նա խոսում է, ես էլ մտածում եմ. ծառայությունը թրծել է նրան: Այն, ինչ ասում է, ինչի մասին պատմում է՝անվիճարկելի է, նա գիտի իր յուրաքանչյուր բառի արժեքը:
–Երբևէ ունեցե՞լ ես հուսահատության պահեր:
–Ձմեռ էր: Հակառակորդի ձեռնարկած դիվերսիան կատարյալ անհաջողության էր մատնվել: Չեզոք գոտում մեծքանակությամբ ժամանակակից զենք էր մնացել: Եվ ինչքան քիչ էի ուզում մտածել այդ մասին, այնքան շատ էիմտածում: Վերջիվերջո, որոշեցի բերել: Աննկատ գնալ–գալը գրեթե անհավանական էր: Տեղանքը շատ մոտ էր նրանցդիրքին: …Սահմանի այդ հատվածը տակնուվրա արեցի, զենքը չկար ու չկար, ասես անհետացել էր: Լարվածությունից քրտնել էի, ջղայնությունից սիրտս թպրտում էր: Եվ այդ պահին էր, որ քիչ մնաց վառեի գրպանիսլապտերիկը՝ անթափանց մութը ցրելու համար: Ուշքի եկա: Ավարը գտա: Առավոտյան այն հրամանատարի սեղանինէր: Մեկ–մեկ դժվար է կառավարել զգացմունքների հոսքը, պահպանել հավասարակշռությունը: Մարտականառաջադրանք կատարելիս դու հաճախ ինքդ քո դեմ ես, ինքդ՝ քո դարանակալը:
Նա էլ մեզ նման մի մարդ է` տատանվող, մերթ խիստ, մերթ մեղմ, բայց կամքն ու ինքնատիրապետումը նրա մեջառավել քան արթուն են: Չկա մի հայացք, մի շարժում, որ չխոսի այդ մասին: Նա երբևէ չի մոռանում իր կոչմանմասին:
–Ի՞նչ ես զգում, երբ հաղթել–պարտվելու, կյանքի ու մահվան արանքում ես:
–Ես չեմ մտածում՝ վերադառնալու եմ, թե ոչ, հաղթելու եմ, թե պարտվելու: Մի սովորություն ունեմ. հենց տեղ եմհասնում, ինքնաբերաբար ետ եմ նայում: Այդպես, կարծես, ինձնից վանում եմ տհաճ մտքերը,-լռում է և նայումհեռուն: Թվում է` իրեն տանջող մտածմունքների մեջ է:-2014 թվականին խոցվեց հայկական ուղղաթիռը: Պետք էտարհանեինք օդաչուներից մեկի դին, երկուսի մասունքները, նաև ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Անկմանվայրը դիպուկահարների նշանառության տակ էր: Մեր խումբը պահուստային էր: Գործողության երկրորդ օրը, սակայն, հրաման ստացանք: Հենց մենք պիտի իրականացնեինք տարհանումը: Մանրամասներ չեմ պատմի. խիստծանր ու վտանգավոր գործողություն էր: Մեզնից ոչ ոք ապահովագրված չէր: Պարզապես մեզ համար նպատակը վերէր ամեն ինչից: Եվ այն թույլ չէր տալիս թուլանալ, հուսահատվել… Երբ մոտեցա ուղղաթիռին, երբ ստուգեցի զոհվածօդաչուի գրպանները և մեքենայի բանալիներ ու դրամ գտա, մի անասելի ծանրություն իջավ վրաս: Կարծես մինչ այդերբեք մոտիկից չէի տեսել մահը… Աշխարհը փոխվեց: Ոչինչ այլևս նույնը չէր: Բայց առաջին հերթին ես էի փոխվել:
–Ասում են` հետախույզները սառնարյուն մարդիկ են…
–Հա՛, բայց միայն հակառակորդին պատժելիս: Հյուսիսարևելյանուղղությունում թշնամու դիպուկահարների ելք էր: Ոչ միայն դիրքերբարձրացող մեքենաներն էին վնասում, այլև` տղաներին: Արդար կլիներ, որ պատժեինք: Մենակ գնացի: Անցում բացեցի: Երեկոյան ինն էր, երբտեղ հասա: Հավաքված էին: Եթե վստահ չլինեի, որ հարվածս կտապալինրանց, չէի խփի: Ես պատժում եմ, որ վերականգնեմ արդարությունը:
Մտածում եմ` նրա համար իսկապես արգելքներ չկան, նրա տարերքը չափ ու սահման չունի:
–Կա՞ մի կանոն, որը երբեք չես խախտի:
–Իմ վաշտի տղաներին չեմ առաջադրի մի խնդիր, որը ինքս պատրաստ չեմ կատարելու: Միայն հրամայելով մարտըչես շահի, պետք է առջևից գնալ: Սա իմ օրենքն է:
Նա վարձատրություն չի ակնկալում: Չի ակնկալում, որ իրեն փողոցում կճանաչեն ու կսեղմեն ձեռքը: Չի մտածում ո՛չփառքի, ո՛չ ճանաչման և ո՛չ էլ առավել ևս պարգևների մասին:
–Իսկ խաղաղությունը քո կյանքում տեղ ունի՞: Ի՞նչն է քեզ ոգևորում, ուժ տալիս, «զինաթափ» անում:
–Սիրում եմ արևածագը, թվում է` դեռ ամեն ինչ կհասցնեմ: Սիրում եմ վազել` կենտրոնանում եմ: Սիրում եմ կարդալ` Ֆյոդոր Դոստոևսկի, Դանիել Դեֆո, Ժյուլ Վեռն: Հաճախ եմ վերընթերցում Բորիս Պոլևոյի «Պատմություն իսկականմարդու մասին» վիպակը:
–Արկածներ փնտրո՞ղ մարդ ես:
–Մի քիչ անհանգիստ եմ,- ժպտում է, խոր շունչ առնում,- ինձ փոխել կամ շտկել անհնար է:
–Ի՞նչ սպասելիքներ ունես կյանքից:
–Ես ապրում եմ այս օրով: Երեկը չկա, վաղն էլ…
-…Վաղն էլ անպայման հանդիպելու ենք: