ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին
3 Մարտի, 2018 09:59Մարտի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Կողմերն ընդգծել են հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև` պաշտպանական բնագավառում: