Մեկնարկել է սպա-իրավաբանների երկօրյա հավաքը

18 Հունվարի, 2018 15:03
Հունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի սպա-իրավաբանների երկօրյա հավաքը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում հավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Սպա-իրավաբանների հավաքի ընթացքում ամփոփվելու են 2017 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները, հաշվետվությունների միջոցով մատնանշվելու են արձանագրված հաջողություններն ու բացթողումները, հստակեցվելու են 2018 թվականի անելիքները:

  • Տարածել