Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
4 Դեկտեմբերի, 2017 15:59Դեկտեմբերի 5-ին` ժամը 14.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում` Խորհրդային միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի արձանի մոտ, տեղի կունենա անվանի զորահրամանատարի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում:
Միջոցառմանը կմասնակցեն ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ: