Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտահերթ նիստ

29 Օգոստոսի, 2017 18:15
ՀՀ ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի արտահերթ նիստ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Նիստի մասնակիցներն անդրադարձել են օրենսդրական նախաձեռնություններում առկա նոր դրույթներին ու իրավակարգավորումներին:

Երկու նախագծերն առաջիկայում սահմանված ընթացակարգով կներկայացվեն օրենսդիր և գործադիր մարմիններ` քննարկման համար: 

  • Տարածել