ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է ՌԴ
21 Օգոստոսի, 2017 18:14ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Այցի շրջանակներում օգոստոսի 21-ին պատվիրակությունը Նաբերեժնիե Չելնիում կծանոթանա «ԿԱՄԱԶ» հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի նոր արտադրատեսակներին, իսկ օգոստոսի 22-ին Մոսկվայում կմասնակցի «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: