Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են սեփական բնակչությանը
28 Ապրիլի, 2016 16:52ԼՂՀ զինված ուժերի համար նկարներում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի (որոնք, ի թիվս այլոց, արտացոլված են Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, Հոդված 52-ում), հանդիսանում են լեգիտիմ թիրախներ:
Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության Հոդված 58-րդ ում արտացոլված միջազգային սովորութային նորմի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական թիրախներ (այդ թվում՝ ռազմական օբյեկտներ) տեղակայելուց: