ՀՀ պաշտպանության նախարարի այցն Արցախ
12 Փետրվարի, 2016 16:57Փետրվարի 11-ին հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում Արցախ այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղավ բանակային բնագծի մի շարք հատվածներում և ծանոթացավ հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին:
Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվեց առաջնագծի պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված գործողությունների համալիրը, դրանցում ներդրված մարտավարական ու տեխնիկական նորարարությունները:
Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ միասին զորամասերից մեկում անձնակազմի հետ մասնակցեցին նախաճաշին, ինչպես նաև շարահրապարակում զրուցեցին անձնակազմի հետ: Հայկական երկու պետությունների պաշտպանության նախարարները միասին հարվածային զորամիավորումներից մեկում ծանոթացան զորքերի մարտական պատրաստության գործընթացին, հետևեցին մոտահրաձգային ստորաբաժանումների կողմից անցկացվող հետևակի մարտական մեքենաների գործնական հրաձգության պարապմունքներին: