Այցելություն ԼՂՀ մարտական հենակետեր
16 Դեկտեմբերի, 2014 00:00Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 16-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ինժեներական աշխատանքներին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև հետաքրքրվել են նրանց առօրյայով և կենցաղային պայմաններով: