ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը 21 տարեկան է

17 Նոյեմբերի, 2014 00:00
Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նշվեց վարժարանի կազմավորան 21-րդ տարեդարձը: Տոնի շրջանակում տեղի ունեցավ նաև առաջին կուրսի սաների երդման հանդիսավոր արարողությունը:

Վարժարանի նորընծա 82 կուրսանտները միասնաբար երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանդիսավոր խոստմամբ հաստատեցին իրենց այն ձգտումը, որ հետագայում շարունակելու են կրթությունը ռազմական ուսումնական հաստատություններում: Երդման արարողությունից հետո կուրսանտներին ողջունեց վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը: Շնորհավորելով սաներին, գնդապետը վստահություն հայտնեց, որ մոնթեականներն այս ուսումնական տարում ևս աչքի կընկնեն գրագիտությամբ ու բարեխիղճ ծառայությամբ: Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև վարժարանի ուսուցիչներն ու կուրսանտները: Ռազմամարզական վարժարանի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ կրթօջախի մի շարք ուսուցիչներ ու սաներ խրախուսվեցի պատվոգրերով: Հանդիսության ավարտին վարժարանի սաները հանդես եկան ցուցադրական ելույթներով: Տոնական արարողությունը եզրափակվեց վարժարանի սաների հանդիսավոր քայլերթով:
  • Տարածել