«Անվտանգություն և համագործակցություն Կովկասյան տարածաշրջանում և նրա շուրջը» խորագրով միջազգային համաժողով
15 May, 2009 00:00Մայիսի 15-16-ը Ազգային անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ Երևանում անցկացվում է «Անվտանգություն և համագործակցություն Կովկասյան տարածաշրջանում և նրա շուրջը» խորագրով միջազգային համաժողով:
Համաժողովի բացմանը, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 40 ներկայացուցիչներ 25 երկրներից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններց՝ Եվրամիությունից, ԵԱՀԿ-ից, ՀԱՊԿ-ից: Համաժողովի ընթացքում հնչեցին տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության խնդիրներին առնչվող մի շարք ելույթներ ու զեկուցումներ: Երկօրյա համաժողովի ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասի անվտանգության խնդիրները ժամանակակից եվրոպական անվտանգության համատեքստում, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, էներգետիկ և տրանսպորտային ուղիների՝ որպես տարածաշրջանային անվտանգության և համագործակցության գործոն, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, թմրաբիզնեսի և զենքի ապօրինի վաճառքի, թրաֆիքինգի դեմ պայքարի գործում տարածաշրջանային համագործակցության զարգացման, տարածաշրջանում տեղեկատվական անվտանգության խնդիրները: