ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="167" alt="" src="/UserFiles/Image/tarekan_1.jpg" width="250" align="left"/>Ս.թ. հունվարի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տարեկան հաշվետու զեկույցը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ, տարբեր գերատեսչությունների մամլո քարտուղարներ, մամլո ծառայության պատասխանատուներ, պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողներ:

24/01/2009

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունվարի 27-ին, ժամը 17:00 Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ-համերգ:

23/01/2009

Ավելին

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը, նրա տեղակալները, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալները, ՊՆ և ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետորը, բանակային կորպուների հրամանատարները` ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվող միջոցառումների ծրագրի շրջանակներում հանդիպումներ են ունենալու ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հետ` ըստ հետևյալ ժամանակացույցի.

22/01/2009

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, պետական կառավարման մարմինների մամլո քարտուղարներին, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունների, բաժինների պետերին` Ս.թ. հունվարի 24-ին, ժամը 12:00 ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տարեկան հաշվետու զեկույցը և ամենամյա ավանդական հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Ձեր ներկայությունը ցանկալի է: Միջոցառմանը մասնակցել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի Ալ. Թամանյանի արձանի մոտից` ժամը 11:00:

20/01/2009

Ավելին

Աշխատանքային այց` ԼՂՀ

Ս.թ. հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում, երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ.Սարգսյանը:

19/01/2009

Ավելին

ՀՀ զինված ուժերը ծանր կորուստ կրեցին

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="215" alt="" src="/UserFiles/Image/hambaryan.jpg" width="165" align="left"/>Ս.թ. հունվարի 19-ին, կյանքի 59-րդ տարում մեզանից վաղաժամ հեռացավ ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության զորքերի պետ, ՀՕՊ վարչության պետ, գեներալ-մայոր Արարատ Խաչիկի Համբարյանը:

19/01/2009

Ավելին

Ս.Օհանյանն այցելեց հրետանային բրիգադ

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="177" alt="" src="/UserFiles/Image/naxarar_balahovit_1.jpg" width="250" align="left"/>Ս.թ. հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ զինված ուժերում 2009թ.-ի նոր ուսումնական փուլի մեկնարկի առթիվ այցելեց Բալահովիտում տեղակայված առանձին հրետանային բրիգադ, որտեղ ուսումնական փուլի շրջանակներում հայտարարված էր ուսումնական տագնապ:

16/01/2009

Ավելին

Ս.Օհանյանն այցելեց Երևանի կապի առանձին գունդ

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="148" alt="" src="/UserFiles/Image/kapi_gund_1.jpg" width="250" align="left"/>Ս.թ. հունվարի 14-ին ՀՀ զինված ուժերում մեկնարկեց 2009թ.-ի նոր ուսումնական փուլը: Այս առիթով էլ Երևանում տեղակայված ՀՀ ՊՆ կապի առանձին գունդ այցելեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որտեղ ուսումնական փուլի մեկնարկի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ ԶՈւ կապի և ԱԿՀ վարչության պետ, կապի զորքերի պետ, գեներալ-մայոր Ա.Բաբուրյանը, որը շնորհավորեց անձնակազմին` հանդիսավոր օրվա կապակցությամբ:

14/01/2009

Ավելին

Աշխատանքային խորհրդակցություն` նվիրված պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացին

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="153" alt="" src="/UserFiles/Image/naxagahakan_2.jpg" width="250" align="left"/>Ս.թ հունվարի 13-ին ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորությամբ, մասնակցել են պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի առաջին փուլի արդյունքների քննարկմանը նվիրված աշխատանքային խորհրդակցությանը, որն անցկացրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ հինգ փուլից բաղկացած այս գործընթացը նախատեսված է ավարտել մինչև 2010թ. ապրիլ ամիսը:

13/01/2009

Ավելին

ՀԻՇԵՑՈՒՄ

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը հիշեցնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը 2009թ.-ի ընթացքում լուսաբանելու նպատակով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ մամլո ծառայությունում հավատարմագրելու համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հունվարի 20-ն է:

13/01/2009

Ավելին

Sitting of the interdepartmental commission at the Ministry of Defense

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="142" alt="" src="/UserFiles/Image/nist_1.jpg" width="250" align="left"/>On January 13,2009 the recurrent sitting of the interdepartmental commission to organize and conduct the jubilee events dedicated to the 20th anniversary of withdrawing the Soviet troops from Afghanistan took place at the Ministry of Defense chaired by Defense Minister Seyran Ohanyan.

13/01/2009

Ավելին

Խորհրդակցություն և ֆիլմի շնորհանդես` ՀՀ պաշտպանության նախարարությունում

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="121" alt="" src="/UserFiles/Image/film_3(1).jpg" width="200" align="left"/>Ս.թ. հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ռեժիսոր Արշակ Մարգարյանի «Նելսոն» ֆիլմի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կռավարության անդամներ, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները, դերասաններ, մշակույթի գործիչներ, զինվորականներ, հյուրեր և ԶԼՄ ներկայացուցիչներ:

10/01/2009

Ավելին