Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

2 December, 2009 00:00
Դեկտեմբերի 2-ից 4-ը այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ Սելեսթա Վոլանդերի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում դեկտեմբերի 3-ին` ժամը 11.00-ին, պատվիրակության անդամները հայ զինծառայողների խաղաղապահ կարողություններին ծանոթանալու նպատակով կմեկնեն ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադ: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին` ժամը 10.30-ին, հրավիրվում են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադ (Արշակունյաց 2): Մուտքն ազատ է:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն