Տոնական միջոցառում` նվիրված Մարշալ Հ.Բաղրամյանի ծննդյան 111-ամյակին

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="136" alt="" src="/UserFiles/Image/baghramyan_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. դեկտեմբերի 2-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ ԽՍՀՄ մարշալ, հայ ազգի պանծալի զավակ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 111-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնի պետ, գնդապետ Ա.Բաղրամյանը, որն, ի դեպ, մարշալի եղբոր թոռն է, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաներ, Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար Գ.Բեգլարյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, Մարշալ Բաղրամյանի անունը կրող զորամասի զինվորներ, ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ, «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիրի հայկազուններ, աշակերտներ և այլն:

02/12/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00 ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կայցելի Մարշալ Հ.Բաղրամյանի հուշարձանին (Երևան, Մ.Բաղրամյանի պողոտա)` մասնակցելու վերջինիս ծննդյան 111-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառումը լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների մուտքն ազատ է:

01/12/2008

Ավելին

Sitting of the Council of Defense Ministers took place in MoD Armenia

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="100" alt="" src="/UserFiles/Image/1.jpg" width="200" align="left"/>On November 28, 2008 the sitting of the Council of Defense Ministers of the member states of the Collective Security Treaty Organization (CSTO) took place in the Ministry of Defense of the Republic of Armenia.

28/11/2008

Ավելին

Հանդիպում Գևորգյան հոգևոր ճեմարանում

Ս.թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կոմիտասի անվան դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ-պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի Միջգերատեսչական մշակման գիտական ղեկավար, ք.գ.դ., գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի հանդիպումը ճեմարանի տեսչության անդամների և սաների հետ:

26/11/2008

Ավելին

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ս. ՕՀԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Հարվարդի համալսարանի Սևծովյան անվտանգության ծրագրի 7-րդ Երևանյան սեմինարում (անգլերեն տարբերակը զետեղված է Հարվարդի համալսարանի կայքէջում)

26/11/2008

Ավելին

Ս.Օհանյանն այցելեց ԲԿՄԱ

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="136" alt="" src="/UserFiles/Image/naxarar_bkma_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. նոյեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ ԲԿՄԱ (բանակի կենտրոնական մարզական ակումբ)` մասնակցելու ռուսական ռազմական բազային ԲԿՄԱ-ի 10 հանրակացարանային բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը:

26/11/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. նոյեմբերի 26-ին, ժամը 09:20 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի ՀՀ ՊՆ ԲԿՄԱ (բանակի կենտրոնական մարզական ակումբ (Չարբախ))` մասնակցելու ռուսական ռազմական բազայի` որպես ԲԿՄԱ-ի 10 հանրակացարանային բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է:

25/11/2008

Ավելին

ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ` Երևանում

Ս.թ. նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, ինչի առթիվ ս.թ. նոյեմբերի 27-ին Երևան կժամանեն ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունները:

25/11/2008

Ավելին

Ս.Օհանյանն այցելեց Կարբիի միջնակարգ դպրոց

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="132" alt="" src="/UserFiles/Image/naxarar_karbi_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. նոյեմբերի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Կառավարության այլ անդամներ, այցելեցին Արագածոտնի մարզի Կարբի գյուղ` Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց:

25/11/2008

Ավելին

Seyran Ohanyan hosted world famous duduk player Jivan Gasparyan

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="142" alt="" src="/UserFiles/Image/naxarar_gasparyan_1.jpg" width="200" align="left"/>On November 24, 2008 the Minister of Defense of the Republic of Armenia, Mr. Seyran Ohanyan received world known duduk player, composer, People’s Artist of Armenia, laureate of a number of international awards Jivan Gasparyan.

24/11/2008

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ի պատասխան «Չորրորդ Իշխանություն» օրաթերթի` ս.թ. նոյեմբերի 21-ի 805-րդ համարում տեղ գտած հրապարակման, թե իբր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը մոտ ժամանակներս կազատվի զբաղեցրած պաշտոնից, և, որ վերջինիս և ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հարաբերություններն այն աստիճան են լարվել, որ որոշվել է Յու.Խաչատուրովին պաշտոնանկ անել` հնարավոր բախումներից խուսափելու համար, նաև, որ այդ պաշտոնում հնարավոր է նրան փոխարինի ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Գարիկ Գաբրիելյանը, ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

21/11/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. նոյեմբերի 21-ին` ժամը 12:30, Երևանի Աշոտ Մանուկյանի անվան թիվ 93 միջնակարգ դպրոցում տեղի կունենա «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ բացվող թանգարանի հանդիսավոր արարողությունը: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է:

20/11/2008

Ավելին