Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա Պաշտպանության ու Կրթության և գիտության նախարարությունների կողմից հանրակրթական դպրոցներում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության համատեղ միջոցառումներին նվիրված խորհրդակցություն, որի ընթացքում կամփոփվեն 2008թ. ընթացքում կատարված համատեղ աշխատանքները և կծրագրվեն 2009թ. անելիքները:

18/12/2008

Ավելին

Փոխգնդապետ Ս.Մարտիրոսյանը պարգևատրվեց Արիության մեդալով

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="157" alt="" src="/UserFiles/Image/martirosyan.jpg" width="200" align="left"/>ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` ս.թ. դեկտեմբերի 17-ի հրամանագրով ՀՀ ՊՆ թիվ 25836 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սամվել Ռաֆիկի Մարտիրոսյանը` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար պարգևատրվել է Արիության մեդալով:

17/12/2008

Ավելին

Defense Strategy review

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="111" alt="" src="/UserFiles/Image/nist_baghdasaryan.jpg" width="200" align="left"/>On December 15, 2008 the recurrent sitting of the interdepartmental commission coordinating the review of the Defense Strategy of the Republic of Armenia was held at the Ministry of Defense. The sitting was chaired by Co-Chairs of the Commission, RA Defense Minister Seyran Ohanyan and Secretary of the National Security Council Arthur Baghdasaryan.

15/12/2008

Ավելին

Հուշարձանի բացում և բնակարանամուտ` Սայաթ-Նովայում և Մասիսում

Ս.թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, համահայկական միջազգային երիտասարդական (ՀՄԵ) կենտրոնի հրավերքով, այցելեց ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղ` մասնակցելու Արցախյան ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանի բացման, ինչպես նաև սոցիալապես անապահով երկու ընտանիքների` նորակառույց երկու առանձնատներում նորամուտի հանդիսավոր արարողություններին:

12/12/2008

Ավելին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչության (ՀՀ ՊՆ ՔՎ) կայազորների քննչական բաժիններում և բաժանմունքում քննիչների թափուր հաստիքների համալրման համար քննությունն անցկացվելու է 2008թ. դեկտեմբերի 22-ին, ժ. 14:00-ին` քննական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի աշխատասենյակում (հասցեն` Երևան, Բագրևանդի 5):

10/12/2008

Ավելին

Ընթացիկ տարվա վերջին կոլեգիայի նիստն ընդմիջվեց հայ շախմատիստների մեծարումով

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="103" alt="" src="/UserFiles/Image/kollegia_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. դեկտեմբերի 9-ին անցկացվեց ընթացիկ տարվա` 2008թ. վերջին կոլեգիայի նիստը ՀՀ պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիրում, որի ժամանակ քննարկվեցին ՀՀ զինված ուժերում կադրերի ընտրությանը, ուսուցմանը, տեղաբաշխմանն ու կատարելագործմանը, իրականացվող բարեփոխումների ընթացքին, ազգային բանակի` որակյալ կադրերով համալրմանն առնչվող տարաբնույթ հարցեր:

09/12/2008

Ավելին

DM Seyran Ohanyan meets representatives of the Russian Armenian community

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="131" alt="" src="/UserFiles/Image/naxarar_gomcyan_1.jpg" width="200" align="left"/>On December 8, 2008 the Minister of Defense of the Republic of Armenia, Mr. Seyran Ohanyan received the delegation of representatives of the Armenian community of Russia headed by the Consul General of Armenia in Rostov Ararat Gomtsyan.

08/12/2008

Ավելին

Armenian peacekeepers left for Kosovo

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="106" alt="" src="/UserFiles/Image/hertapox_1.jpg" width="200" align="left"/>On December 8, 2008 in the capital troop of Yerevan took place the ceremony of seeing off the 10th shift of Armenian peacekeepers to Kosovo.

08/12/2008

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը անցկացնելու է քննություն քննչական վարչության (ՀՀ ՊՆ ՔՎ), կայազորների քննչական բաժիններում և բաժանմունքում քննիչների թափուր հաստիքների համալրման համար:

05/12/2008

Ավելին

Ս.Օհանյանն ընդունեց հայազգի հանրաճանաչ բռնցքամարտիկ Վիգ Դարչինյանին

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="184" alt="" src="/UserFiles/Image/naxarar_darchinyan_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց երեք վարկածով առաջին թեթևագույն քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վիգ (Վախթանգ) Դարչինյանին:

04/12/2008

Ավելին

Ս.Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="149" alt="" src="/UserFiles/Image/naxarar_punkt_3.jpg" width="200" align="left"/>Ս.թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ Ազգային ժողովի` պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի, ինչպես նաև այլ պատգամավորների ուղեկցությամբ, այցելեց ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան, որտեղ ծանոթացավ զորակոչի ընթացքին, հանդիպեց զորակոչիկների հետ:

02/12/2008

Ավելին