ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Էշելոն-2020» զորավարժությանը
17 Օգոստոսի, 2020 19:00Նրա խոսքով զորավարժության գլխավոր նպատակներից մեկը նյութատեխնիկական աջակցության համատեղ գործողությունները ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի շրջանակներում կատարելագործելն է, ինչը բխոում է մեր պետությունների անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին օպերատիվ արձագանքելու շահերից:
Զորավարժությունների ընթացքում համատեղ գործողությունների շրջանակներում կմշակվեն հատուկ առաջադրանքներ՝ ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումների նյութատեխնիկական աջակցությունների համար: Մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ ռազմական տեխնիկայի բեռնման և բեռնաթափման եղանակների, ռազմական գործողությունների տարածքներում ստորաբաժանումների նյութատեխնիկական համալրման, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում վնասված մարտական տեխնիկայի տարհանման, վերանորոգման և այլնի կազմակերպման վերաբերյալ:
Զորավարժությունը տևելու է օգոստոսի 17-ից 20-ը: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցությունը ապահովելու, ինչպես նաև զորավարժությանը ներգրավված անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքների գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 30 զինծառայող է ընդգրկվել: