Մամուլի հաղորդագրություն

9 Մարտի, 2017 19:14
Մարտի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անձնակազմին մարզելու, տարբեր իրավիճակներում անձնակազմի ճիշտ և ներդաշնակ գործելու հմտությունները կատարելագործելու նպատակով իրականացվել են պլանային ուսումնա-մարտական միջոցառումներ:

Պլանային միջոցառումների անցկացման նպատակն է ստուգել և ամրապնդել ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողների ու քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության աստիճանը, նրանց ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացության, դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողության և փոխգործելիության աստիճանը:

  • Տարածել