ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
28 Փետրվարի, 2017 18:13Կարևորելով միջգերատեսչական փոխգործակցության բարձր մակարդակը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի գործունեությունը նպաստելու է սահմանամերձ համայնքներում առկա խնդիրների համակարգմանն ու լուծմանը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքների խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, ուստի անհրաժեշտ է անել ամենայն հնարավորը առկա իրավիճակը ճիշտ գնահատելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:
Նիստի ընթացքում, ըստ համապատասխան ոլորտների, սահմանամերձ համայնքներում կատարված և ընթացող ծրագրերի վերաբերյալ ելույթներով հանդես են եկել հանձնաժողովի կազմում ընդգրկված Տարածքային կառավարման և զարգացման, Արտակարգ իրավիճակների, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հանձնաժողովի այլ անդամներ: