ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են հաղորդագրություն, որ իբր թե հայկական ԶՈՒ ստորաբաժանումները անհաջող գրոհ են ձեռնարկել Աղդամի ուղղությամբ, որի հետևանքով 5 հայ զինծառայող զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել: Դեպքի առնչությամբ պաշտոնական հերքումով հանդես է եկել ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Նույն օրը երեկոյան ադրբեջանական vesti.az կայքը հարցազրույց է տպագրել ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի հետ, ով, չկարողանալով պատասխանել հարցին, թե դիակների բացակայության պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել զոհերի կոնկրետ թվի մասին, ասել է, թե «ցանկացած հարձակում ուղեկցվում է անձնակազմի կորուստներով՝ անկախ նրանից՝ հայկական կողմը կհրապարակի կորուստների թիվը, թե՝ ոչ»: «Ռազմական փորձագետ» Ջաֆարովի և ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվական այս էժանագին խաղը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը փորձում է հերթական անգամ բարձրացնել իր բանակի և հասարակության «մարտական ոգին»՝ միաժամանակ ապակայունացնելով իրավիճակը: Ասվածի ապացույցը նաև vesti.az կայքում տեղադրված սպանված մեկ զինվորի լուսանկարն է՝ մակագրված որպես «զոհված հայ զինվորներ»: Սակայն զավեշտալին այն է, որ լուսանկարում պատկերված է 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմի ժամանակ սպանված վրացի զինվորի դիակ, որն արդեն տեղադրված է եղել www.kprf.ru ՌԴ կոմունիստական կուսակցության կայքում (http://kprf.ru/international/59203.html):

11/09/2009

Ավելին

10/09/2009

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի պատվիրակությանը

Ս.թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներին՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Լեմոնին, դոկտոր Ռոջեր Կանգասին և գնդապետ, պրոֆեսոր Էնն Մոյսանին: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/despan-USA-2009-09-09.jpg" alt=""/>

09/09/2009

Ավելին

09/09/2009

Ավելին

Հանդիպում ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ (ԱՌՀԻ) այցելեցին ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Մերձավոր Արևելք Հարավային Ասիա ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներ` ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Լեմոնը, դոկտոր Ռոջեր Կանգասը և գնդապետ, պրոֆեսոր Էնն Մոյսանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Վեբստերի ուղեկցությամբ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, երկրա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արկադի Կարախանյանը, «ՍՊՀսԾ» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը: Ռազմավարական անվտանգության ասպարեզներում հեղինակություն վայելող մասնագետների համար այցը Ինստիտուտ մասնագիտական-ճանաչողական էր: Այն ուներ երկկողմ համագործակցության խորացման նպատակ: <img height="185" width="500" align="middle" alt="" src="/UserFiles/Image/arhi-3.jpg"/>

09/09/2009

Ավելին

Հայտարարություն

Ս.թ. օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Վայքի զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արամ Մկրտչյանը: Նույն օրը Արամ Մկրտչյանը վիարահատվել է և տեղափոխվել հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Սեպտեմբերի 1-ի առավոտյան` ժամը 08.05-ին, Արամ Մկրտչյանը մահացել է:

02/09/2009

Ավելին

«ՀԱՄԱՏԵՂ ՁԳՏՈՒՄ-2009» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

ՀՀ զինված ուժերի կապի զորքերի 22 զինծառայողներ մասնակցում են 2009թ. սեպտեմբերի 1-ից 20-ը Բոսնիա և Հերցեգովինայում ու Նիդերլանդների Թագավորությունում կազմակերպված ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում-2009» զորավարժությանը:

01/09/2009

Ավելին

«ԲԺԻՇԿ-2009» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և խաղաղապահ բրիգադի 30 զինծառայողներ մասնակցում են 2009թ. սեպտեմբերի 1-ից 14-ը Սերբիայում կազմակերպված ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Բժիշկ-2009» զորավարժությանը:

01/09/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ. սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան սպայակազմը «Արիության դասեր» անցկացնելու նպատակով կայցելեն հանրակրթական հաստատություններ: Հանրապետության մարզերի դպրոցներում «Արիության դասեր» կանցկացնեն մերձակա զորամասերի հրամանատարները: ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի այցելությունները կանցկացվեն ըստ հետևյալ ժամանակացույցի.

28/08/2009

Ավելին

Հայ ասպետները պաշտպանության նախարարությունում

Օգոստոսի 25-ին պաշտպանության նախարարության վարչական համալիր էին այցելել «Հայ ասպետ» հեռուստախաղում հաղթած դպրոցականները: Այցը կրում էր ճանաչողական բնույթ: Դպրոցականները և նախագծի անդամները շրջեցին վարչական համալիրի տարածքում, ծանոթացան զինծառայողների աշխատանքային պայմաններին: Երեխաներն առավել տպավորված էին զինծառայողների ֆիզիկական կարողությունների զարգացման համար ստեղծված պայմաններից: Եվ իրենք էլ մեծ ոգևորությամբ ու եռանդով օգտվեցին մարզասրահի վարժասարքերից: Վարչական համալիրի տարածքում հայ ասպետները հանդիպեցին նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: <img height="185" width="500" align="middle" alt="" src="/UserFiles/Image/aspet-1.jpg"/>

25/08/2009

Ավելին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը բանակային զորամիավորում

<img height="188" width="250" align="left" src="/UserFiles/Image/pol-1.jpg" alt=""/>Ս.թ. օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և մի խումբ բարձրաստիճան սպաներ այցելեցին 3-րդ բանակային զորամիավորում: Աշխատանքային այցի ընթացքում դիտարկվել են լեռնային այնպիսի տարածքներ, որոնք կարող են ծառայել որպես զորավարժարան և հրաձգարան: Տարածքն ընտրելիս հաշվի են առվել ծավալները, հեռավորությունը բնակության վայրերից, կրակի կառավարման և մեքենավարման հնարավորությունները և այլն:

17/08/2009

Ավելին

Համատեղ զորավարժություն

<img height="167" width="250" align="left" src="/UserFiles/Image/p-1.jpg" alt=""/>Օգոստոսի 9-12-ը մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում ընթանում էր խաղաղապահ և հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունը, որի ընթացքում իրագործվեց երկու առանձին ստորաբաժանումների փոխգործակցության ներդաշնակումը:

13/08/2009

Ավելին