«ՀԱՄԱՏԵՂ ՁԳՏՈՒՄ-2009» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

1 Сентября, 2009 00:00
ՀՀ զինված ուժերի կապի զորքերի 22 զինծառայողներ մասնակցում են 2009թ. սեպտեմբերի 1-ից 20-ը Բոսնիա և Հերցեգովինայում ու Նիդերլանդների Թագավորությունում կազմակերպված ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում-2009» զորավարժությանը:

Զորավարժության նպատակն է նպաստել մասնակից երկրների ԶՈՒ կապի ստորաբաժանումների փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը: Զորավարժությանը մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և Գործընկեր 45 երկրների ներկայացուցիչներ: Այն համատեղ անցկացվում է երկու տեղամասերում, որոնք տեղակայված են Բոսնիա և Հերցեգովինայում և Նիդերլանդներում: ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը ամենամյա «Համատեղ ձգտում» զորավարժությանը պարբերական բնույթ է կրում:
  • Поделиться