Հայ զորախումբը պատրաստ է Ղազախստանում կայանալիք զորավարժություններին
Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում ավարտվեցին Ղազախստանում կայանալիք զորավարժություններին նախապատրաստվող հայկական վաշտի պարապմունքներն ու դասընթացները: Եվ ահա մեկուկես ամիս տևած նախապատրաստական փուլից հետո վաշտն արձանագրում է գոհացուցիչ արդյունքներ: Այս մասին է վկայում սեպտեմբերի 16-ին անցկացված մարտավարական զորավարժությունը: <img height="185" width="500" align="middle" alt="" src="/UserFiles/Image/poligon-1.jpg"/>
16/09/2009
ԱվելինՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
Ս.թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ «Տեխնիկական կարգավորումների» մասին փաստաթղթի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը, որի նպատակը ս.թ. դեկտեմբերին Երևանում ՆԱՏՕ-ի դպրոցի հետ համագործակցությամբ «Ակադեմիական հրահանգիչների» դասընթացի նախապատրաստումն է, հայկական կողմից ստորագրեց ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Կարապետյանը, իսկ ՆԱՏՕ-ի դպրոցի կողմից` ՆԱՏՕ-ի դպրոցի պետի լիազոր ներկայացուցիչ, նավապետ Բոբի Ջոն Բեյքերը: «Ակադեմիական հրահանգիչների» դասընթացը կազմակերպվում է պաշտպանական բարեփոխումների ռազմակրթական բաղադրիչի իրագործման շրջանակներում:
16/09/2009
Ավելին15/09/2009
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանին
Ս.թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ստեպան Սուխորենկոյին: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/bel-despan-3.jpg" alt=""/>
15/09/2009
Ավելին15/09/2009
ԱվելինԿայացել է պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Սեպտեմբերի 15-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երրորդ նիստը, որը վարել են հանձնաժողովի համանախագահներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Բացելով նիստը` անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ռազմավարական վերանայման առաջին և երկրորդ փուլերի ընթացքում հանձնաժողովի կողմից մշակված պլանավորման ղեկավար փաստաթղթերի փաթեթն արժանացել է հանրապետության Նախագահի հավանությանը: Արթուր Բաղդասարյանը հայտարարել է պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ փուլի աշխատանքների մեկնարկի մասին եւ այդ մեծածավալ աշխատանքն ըստ արժանվույն կատարելու գործում կարեւորել բոլոր գերատեսչությունների համակարգված աշխատանքը: Նա նշել է, որ ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակումն առաջին անգամ է իրականացվում Հայաստանում: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/akhq-1.jpg" alt=""/>
15/09/2009
Ավելին12/09/2009
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Սյունիքի մարզի Վահրավար սահմանամերձ գյուղում տեղի ունեցած անասունների կորստի դեպքի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ որոշ ԶԼՄ-ների հաղորդագրությունների մեջ նշված գնդակոծությունների փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Անասունների կորստի դեպք իրականում տեղի ունեցել է, և տարածաշրջանի զինվորական ղեկավարությունը ներկայումս քայլեր է ձեռնարկում դրանց գտնվելու վայրը պարզելու և վերադարձնելու ուղղությամբ:
12/09/2009
ԱվելինՀերքում
Այսօր հայկական թերթերից մեկը («Հայկական ժամանակ», 12.09.2009թ. թիվ 169) հղում կատարելով «ԼՂՀ ՊԲ իր աղբյուրներին» տպագրել է, որ սեպտեմբերի 11-ին ադրբեջանական 8-10 ուղղաթիռներ Աղդամի ուղղությամբ հատել են շփման գիծը: Այս առնչությամբ ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը տեղեկացնում է, որ նախօրեին ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ադրբեջանական տարածքում՝ շփման գծից 6-7 կմ հեռավորության վրա արձանագրել են ուղղաթիռների թռիչք: Սակայն դա եղել է Ադրբեջանի տարածքում և հայկական կողմը պատասխան գործողությունների չի դիմել: Միաժամանակ հայտնում ենք, որ ԼՂՀ օդային սահմանները մշտապես հսկվում են ԼՂՀ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից, և սահմանը խախտելու ցանկացած փորձ վճռականորեն կկասեցվի:
12/09/2009
ԱվելինԿոլեգիայի արտահերթ նիստ պաշտպանության նախարարությունում
Ս.թ. օգոստոսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիայի արտահերթ նիստ: Բացելով նիստը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ հրամանատարական կազմին տեղեկացրեց, որ վերջին օրերին ԶՈւ երկու զորամասերում արձանագրված մահվան ելքով արտառոց դեպքերը լայն արձագանք են գտել հասարակության շրջանում, ինչը Կոլեգիայի արտահերթ նիստի հրավիրման պատճառ է դարձել:
11/09/2009
Ավելին11/09/2009
ԱվելինСООБЩЕНИЕ
10-го сентября азербайджанские СМИ сообшили, что подразделения Вооруженнх сил Армении якобы перешли в наступление в направлении Агдамского района, в результате чего убито 5 армянских солдат, 3 ранены. Пресс-секретарь МО НКР подполковник Сенор Асратян официально опроверг сообщения азербайджанской прессы о якобы имевшей место интенсивной перестрелке. В тот же день сайт vesti.az поместил на своей странице интервью с азербайджанским военным экспертом Узеиром Джафаровым, который, так и не сумев ответить на вопрос “Насколько соответствуют действительности заявления азербайджанской стороны о том, что были убиты 5 армянских военнослужащих, а трое получили ранения, с учетом того, что у нас нет никаких доказательств данной информации в виде трупов армянских военнослужащих” заявил, что “любая атака сопровождается потерями личного состава. И весь вопрос состоит в том, будут или нет обнародованы армянской стороной правдивые данные на сей счет”. Мелкая информационная игра азербайджанских СМИ и “военного эксперта” Джафарова еще раз доказывает, что азербайджанская строна пытается в очередной раз поднять “боевой дух” своей армии и общества и в то же время дестабилизировать ситуацию в регионе. Доказательством сказанного может служить помещенная на сайте vesti.az фотография убитого солдата с пометкой “погибшие армянские солдаты”. Курезным является то, что на этой фотографии, которая уже была на сйте Коммунистической партии Российской Федерации (http://kprf.ru/international/59203.html) труп грузинского солдата, убитого в августе 2008 года во время русско-грузинского конфликта.
11/09/2009
Ավելին
Հայերեն
English
Русский