Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը բանակային զորամիավորում

17 Августа, 2009 00:00
Ս.թ. օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և մի խումբ բարձրաստիճան սպաներ այցելեցին 3-րդ բանակային զորամիավորում: Աշխատանքային այցի ընթացքում դիտարկվել են լեռնային այնպիսի տարածքներ, որոնք կարող են ծառայել որպես զորավարժարան և հրաձգարան: Տարածքն ընտրելիս հաշվի են առվել ծավալները, հեռավորությունը բնակության վայրերից, կրակի կառավարման և մեքենավարման հնարավորությունները և այլն:

Այցի շրջանակներում Ս. Օհանյանը եղել է նաև 3-րդ բանակային զորամիավորման նորակառույց շտաբի շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և որոշակի հանձնարարականներ տվել զորամիավորման հրամանատարությանը:
  • Поделиться