Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

26 Января, 2010 00:00
Հունվարի 27-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ ԶՈւ կազմավորման 18-րդ տարեդարձին: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ:
Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի հունվարի 27-ին` ժամը 10.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:

Հունվարի 28-ին` Բանակի օրվա կապակցությամբ, տեղի կունենան հետևյալ միջոցառումները.

- ժամը 10.30-ին` ՀՀ Նախագահի, կառավարության անդամների, զինված ուժերի բարձրագույն սպայակազմի և ազատամարտիկների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, պսակադրություն:
- ժամը 17.00-ին` Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տոնական համերգ նվիրված Բանակի օրվան:


Բանակի օրվա կապակցությամբ ՀՀ ԶՈւ և ՊԲ ստորաբաժանումներում կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться