Եռամսյա հավաքների մասնակիցները տեղակայվել են նախատեսված շրջաններում

31 Օգոստոսի, 2021 18:01
Օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման զորամասերը համալրած պահեստազորայինները համապատասխան հանդերձանքով և զենք-զինամթերքով տեղակայվել են նախատեսված վայրերում։

Զորամիավորման հրամանատարի տեղակալը հանդիպել է նրանց հետ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

  • Տարածել