Ռազմաքաղաքական նիստ` 26+1 ձևաչափով

ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի գլխավորությամբ կմասնակցի «Պլանավորման և վերանայման գործընթացի»` 26+1 ձևաչափով ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին, որը կանցկացվի ս.թ. մարտի 10-ից 11-ը` Բրյուսելում (Բելգիա):

09/03/2008

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ներածական խոսքը ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների հետ ճեպազրույցում

Հարգելի գործընկերներ Դուք արդեն տեղեկացված եք, որ ս.թ. մարտի 1-ին, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի հրամանագրով Երևան քաղաքում 20 օր ժամկետով հայտարարվել է արտակարգ դրություն:

07/03/2008

Ավելին

ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ճեպազրույցը

<img width="200" height="113" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/naxarar_chepazruyc.jpg"/>Հայաստանի ներքաղաքական զարգացումների և Ադրբեջանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում վերջերս սրված իրադրության վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով ս.թ. մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ճեպազրույցի էր հրավիրել Հայաստանում հավատարմագրված այն ռազմական կցորդներին ու դեսպանությունների ներկայացուցիչներին, որոնց նստավայրը Երևանն է:

07/03/2008

Ավելին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանի հարցազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների հետ

<img width="200" height="195" align="left" src="/UserFiles/Image/ohanyan_harcazruyc_2.jpg" alt="" style="margin-right: 10px;"/>Ս.թ մարտի 6-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում կայացավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանի հարցազրույցը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ս.Օհանյանը նախ ողջունեց լրագրողներին` կարևորելով նրանց դերը հասարակությանն իրազեկման գործում` նշելով, որ վերջիններս տեղեկատվական կամրջի դեր են կատարում բանակ-հասարակություն հարաբերություններում:

06/03/2008

Ավելին

AZERBAIJAN: A FAILED MILITARY ADVENTURE

Today our interlocutor is the Commandant of the Institute for National Strategic Studies of the Ministry of Defense of the Republic of Armenia, Major General, Doctor of Political Sciences Hayk Kotanjian. We are interested in his evaluation of the contradictory interpretations of the armed conflict on March 4, 2008, on the contact line of the Armed Forces of the Republic of Azerbaijan and the Defense Army of the Nagorno Karabakh Republic in the vicinity of Mardakert.

06/03/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Մի շարք օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տեղ են գտել հրապարակումներ, որտեղ հղում է արվել Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, համաձայն որի ս.թ. մարտի 4-ին, ժամը 05:00-ի սահմաններում ԼՂՀ և ԱՀ շփման գծում, Մարտակերտից հյուսիս-արևելք, պայմանական հրադադարի խախտման հետևանքով ԼՂՀ զինված ուժերն իբր թե կրել են կորուստներ` մեկ տասնյակ զոհ և վիրավորներ:

05/03/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. մարտի 6-ին, ժամը 12:00 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում (ք. Երևան, Բաբայան 6) տեղի կունենա ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մամլո ասուլիսը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

05/03/2008

Ավելին

Ի գնահատումն ռազմական համագործակցության ամրապնդման

ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի` ս.թ. մարտի 4-ի հրամանով հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Իվանի Բարանովը և ՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Վասիլիի Սաուտինը` հայ-ռուսական ռազմական համագործակցության գործում ներդրած անձնական ավանդի համար պարգևատրվել են «Ծովակալ Հ.Իսակով» ՊՆ գերատեսչական մեդալով

04/03/2008

Ավելին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանի մամլո ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ

<img width="200" height="183" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/ohanyan_asulis.jpg"/>Ս.թ մարտի 4-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանի մամլո ասուլիսը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

04/03/2008

Ավելին

Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդին

<img width="200" height="121" align="left" src="/UserFiles/Image/naxarar_rus_kcord.jpg" alt="" style="margin-right: 10px;"/>Ս.թ. մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Օլեգ Դեմիդովին` վերջինիս` Հայաստանում պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ, ինչպես նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, առաջին կարգի կապիտան Ալեքսանդր Ֆրոլովին:

04/03/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. մարտի 4-ին, ժամը 05:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արևելք, Լևոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորությամբ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով զինադադարի ռեժիմը, կրակ են բացել ԼՂՀ դիրքերի վրա, որի հետևանքով վիրավորվել է պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ:

04/03/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

ԱՄՆ-ի ռազմաքաղաքական հարաբերությունների կենտրոնի և ՆԱՏՕ-ի փորձագետների խմբի այցը ս.թ. մարտի 3-ից 7-ը Հայաստան` ռազմական անվտանգության համակարգի ռազմավարական վերանայման վերաբերյալ խորհրդատվության տրամադրման նպատակով, հետաձգվում է:

03/03/2008

Ավելին