Հաղորդագրություն մամուլի համար

28 April, 2008 00:00
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված լուրն առ այն, թե իբր ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական դիվերսիոն խումբ է վնասազերծվել, չի համապատասխանում իրականությանը:

Իրականում դրանք ՀՀ քաղաքացիներ են` Վանիկ Նիկոլայի Զմբոյան (Գավառ), Արտյոմ Անդրանիկի Զոհրաբյան (Նորադուզ), Կարեն Ջիվանի Թորոսյան (Նորադուզ) և Աղասի Ատոմի Ենոքյան (Նորադուզ), որոնք գնացել են Խաչիկ գյուղում տեղակայված զինավան` իրենց զինծառայող ընկերոջ հետ տեսակցության: Այնուհետև, վերադառնալիս կորցրել են ճանապարհը և հավանաբար անցել Նախիջևանի կողմ: Ըստ մեր ունեցած տվյալների, վերոնշյալ քաղաքացիները ադրբեջանական անվտանգության մարմինների մոտ են, նրանց առողջական վիճակը նորմալ է: Հայկական կողմը դիմել է Կարմիր Խաչի միջազգային գրասենյակ` Բաքվի համապատասխան գրասենյակի հետ նրանց վերադարձը կազմակերպելու նպատակով: