Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդին

<img width="200" height="121" align="left" src="/UserFiles/Image/naxarar_rus_kcord.jpg" alt="" style="margin-right: 10px;"/>Ս.թ. մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Օլեգ Դեմիդովին` վերջինիս` Հայաստանում պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ, ինչպես նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, առաջին կարգի կապիտան Ալեքսանդր Ֆրոլովին:

04/03/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. մարտի 4-ին, ժամը 05:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արևելք, Լևոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորությամբ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով զինադադարի ռեժիմը, կրակ են բացել ԼՂՀ դիրքերի վրա, որի հետևանքով վիրավորվել է պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ:

04/03/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

ԱՄՆ-ի ռազմաքաղաքական հարաբերությունների կենտրոնի և ՆԱՏՕ-ի փորձագետների խմբի այցը ս.թ. մարտի 3-ից 7-ը Հայաստան` ռազմական անվտանգության համակարգի ռազմավարական վերանայման վերաբերյալ խորհրդատվության տրամադրման նպատակով, հետաձգվում է:

03/03/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. մարտի 4-ին ժամը 12:00-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում /Երևան, Բաբայան 6/ տեղի կունենա ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մամլո-ասուլիսը:

03/03/2008

Ավելին

Խորհրդակցություն ՀԱՊԿ միացյալ շտաբում

Ս.թ. մարտի 4-ին ՀԱՊԿ միացյալ շտաբում տեղի կունենա ՀԱՊԿ կոալիցիոն ռազմական շինարարության հարցերի վերաբերյալ խորհրդակցություն, որին կմասնակցեն նաև ներկայացուցիչներ ՀՀ զինված ուժերից:

02/03/2008

Ավելին

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ - գնդապետ Սեյրան Օհանյանի դիմումը ՀՀ քաղաքացիներին

Սիրելի հայրենակիցներ, Մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով և առաջնորդվելով մեր երկրում կայունությունը վերականգնելու և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հրամայականով, Հայաստանի Հանրապետության Նախագահը, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությամբ, մարտի 1-ից Երևան քաղաքում հայտարարել է Արտակարգ Դրություն: Արտակարգ դրությունն, ի թիվս այլ խնդիրների, ենթադրում է նաև հանրահավաքների, երթերի և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպման և այդ միջոցառումներին մասնակցության ժամանակավոր արգելում:

02/03/2008

Ավելին

ՀՕՊ համադրման կոմիտեի հերթական նիստ Եկատերինբուրգում

Ս.թ. մարտի 4-ից 6-ը Եկատերինբուրգում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ (Հակաօդային պաշտպանության) համադրման կոմիտեի հերթական նիստին, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարների հետ ուսումնամեթոդական հավաքին կմասնակցի նաև ներկայացուցիչ ՀՀ զինված ուժերից:

01/03/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի հանար

Ս.թ. մարտի 4-ից 7-ը Տիրանայում (Ալբանիա) կկայանա ԱՄՆ եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում-2008» զորավարժության վերջնական պլանավորման համաժողով, որին կմասնակցեն նաև ներկայացուցիչներ ՀՀ զինված ուժերից:

01/03/2008

Ավելին

ՆԱՏՕ-ի փորձագետների խումբ Հայաստանում

Ս.թ. մարտի 3-ից 7-ը ռազմական անվտանգության համակարգի ռազմավարական վերանայման վերաբերյալ խորհրդատվության տրամադրման նպատակով Հայաստան կայցելի ԱՄՆ-ի ռազմաքաղաքական հարաբերությունների կենտրոնի և ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը:

01/03/2008

Ավելին

Թբիլիսի կատարած այցի շրջանակներում

Ս.թ. փետրվարի 28-ից երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեց Թբիլիսիի սբ. Գևորգ եկեղեցի, որտեղ հանդիպեց Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:

01/03/2008

Ավելին

Մ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Վրաստանի խորհրդարանի նախագահը

Ս.թ. փետրվարի 29-ին ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին և նրա գլխավորած պատվիրակությանն ընդունեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն:

29/02/2008

Ավելին

Մ.Հարությունյանը երկուստեք ուսանելի է համարում Հայաստանի և Վրաստանի փորձը խաղաղապահության ոլորտում

<img width="200" height="150" align="left" src="/UserFiles/Image/brigade2.jpg" alt="" style="margin-right: 10px;"/>Ս.թ. փետրվարի 29—ին, Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելեցին հատուկ նշանակության բրիգադ, եղան զորանոցներում, ծանոթացան զինծառայողների կենցաղային պայմաններին:

29/02/2008

Ավելին