Հաղորդագրություն մամուլի համար
11 February, 2009 00:00ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու մասին ս.թ. հունվարի 31-ի հրամանագրով.
գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ` ազատվելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից,
գեներալ-մայոր Ոստանիկ Ադոյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ինժեներային զորքերի պետ-վարչության պետ` ազատվելով ՀՀ ՊՆ ինժեներային զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից,
գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ սպառազինության պետ-վարչության` ազատվելով ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետի պաշտոնից,
գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ` ազատվելով ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետի պաշտոնից,
գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ` ազատվելով ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոնից,
գնդապետ Ալբերտ Մարդոյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ` ազատվելով ՀՀ ՊՆ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից,
գնդապետ Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: