ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 22-ին, ժամը 11:00 ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը (Հասցեն` Մաշտոցի պողոտա 47) տեղի կունենա «Ռուբեժ 2008» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որից հետո կկայանա մամլո ասուլիս ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի և ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանի մասնակցությամբ:

21/07/2008

Ավելին

Ա.Մարդոյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ

ՀՀ պաշտպանության նախարարի` 2008թ. հուլիսի 18-ի N 3173 հրամանով գնդապետ Ալբերտ Գուրգենի Մարդոյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հրթիռային զորքերի և հրետանու պետ, հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ:

19/07/2008

Ավելին

Միայն անձնական արժանապատվությամբ կարելի է Հայրենիքի հանդեպ մեծ սեր տածել, տիրապետել ամենավսեմ հատկանիշների

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="147" alt="" src="/UserFiles/Image/naxarar_shrjanavrtner_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության մեծ դահլիճում տեղի ունեցավ ՌԴ ռազմաուսումնական հաստատությունների և բարձրագույն ռազմական ակադեմիաների` 2008թ. շրջանավարտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմը:

19/07/2008

Ավելին

Ծառայողական բնակարանների հերթական բաշխում

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="209" alt="" src="/UserFiles/Image/bnak_bac_1.jpg" width="200" align="left"/>Զինծառայողների բնակարանային խնդիրները միշտ էլ եղել են ՀՀ Կառավարության և պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ս.թ. հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին հատկացվող ծառայողական բնակարանների բաշխման և բնակշենքի հանդիսավոր բացման արարողությանը:

18/07/2008

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. հուլիսի 18-ին` Երևանում, Նորքի զանգվածում, ժամը 18:00, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին հատկացվող ծառայողական բնակարանների բաշխման և բնակշենքի հանդիսավոր բացման արարողություն:

17/07/2008

Ավելին

Գիտելիքն է ձևավորում համոզմունք

Ս.թ. հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց այս տարի Ջերմուկում տեղակայված «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

16/07/2008

Ավելին

Ս.Օհանյանը պարգևատրեց

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="173" alt="" src="/UserFiles/Image/naxarar_azatyan.jpg" width="200" align="left"/>Երիտասարդությանը ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած վաստակի, ինչպես նաև գրական-հասարակական գործունեության 50-ամյակի առթիվ, սփյուռքահայ գրականագետ-հրապարակախոս, հասարակական գործիչ Երվանդ Ազատյանը, ՀՀ պաշտպանության նախարարի` ս.թ. հուլիսի 14-ի N 882 հրամանով, պարգևատրվեց «Մարշալ Բաղրամյան» ՊՆ գերատեսչական մեդալով:

15/07/2008

Ավելին

S. Ohanyan received the Ambassador of the Netherlands to Armenia Onno Elderenbosh

<img width="200" height="129" align="left" src="/UserFiles/Image/naxarar_holland_despan.jpg" alt=""/>On July 15, 2008 RA Defense Minister Seyran Ohanyan received the Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Netherlands to Armenia Onno Elderenbosh.

15/07/2008

Ավելին

RA Defense Minister Seyran Ohanyan hosted Ambassador of India Mrs. Rina Pandey

<img width="200" height="122" align="left" alt="" src="/UserFiles/Image/naxarar_hndkastani_despan(1).jpg"/>On July 15, 2008 RA Defense Minister Seyran Ohanyan received the Ambassador extraordinary and Plenipotentiary of India to , Mrs. Rina Pandey.

15/07/2008

Ավելին

ՀՀ զինված ուժերում մեկնարկեց ամառային ուսումնական փուլը

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="127" alt="" src="/UserFiles/Image/5_1.jpg" width="200" align="left"/>Ս.թ. հուլիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զինավան` ներկա լինելու 2008թ. ամառային ուսումնական փուլի մեկնարկին` տոն, որն անցկացվում է «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը` նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին` հաստատուն ընթացք» կարգախոսին համահունչ:

14/07/2008

Ավելին

Ս.Օհանյանը շնորհավորեց Ս.Սմեսովին

Ս.թ. հուլիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն այցելեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն` մասնակցելու Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությանը:  Ս.Օհանյանը շնորհավորեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին` ազգային տոնի առթիվ` ջերմ մաղթանքներ հղելով վերջինիս:

14/07/2008

Ավելին

Հրազենային վնասվածք

Ս.թ. հուլիսի 13-ին, ժամը 09:40-ի սահմաններում, Վայքում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Բորիսի Հարությունյանը (ծնված` 1989թ., 2007թ. 2-րդ զորակոչ, Կապանի ԶԿ), մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, այնուհետև` Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի վերակենդանացման բաժին: Ա.Հարությունյանի առողջական վիճակը կայուն ծանր է:

13/07/2008

Ավելին