ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան

ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ 279 որոշմամբ, 1994 թվականի հունիսի  24-ին` որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բազմաբնույթ ռազմական հրամանատարական ուսումնարան: Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ 24 որոշմամբ 1998 թվականի հունվարի 16-ից ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը վերակազմավորվել է Ռազմական ինստիտուտի, որն էլ 1998թ. տվել է իր առաջին 4-ամյա կրթությամբ շրջանավարտները:...

Ավելին

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԵՏ

Դանիել Բալայան

գեներալ-մայոր

Ավելին

Ուսումնական գործընթաց

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում իրականացնում է բարձրագույն ռազմական մասնագիտական կրթության բակալավրի աստիճանով կրթական ծրագրեր 4 տարի և 5 տարի տևողությամբ` 13 մասնագիտություններով: Համալսարանի հիմնական խնդիրը ռազմական ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության մասնագիտություններով, բակալավրի աստիճանով սպաների պատրաստումն է:

Ընդունելության կարգը

Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը կարող են մասնակցել 18 տարին չլրացած քաղաքացիները, ինչպես նաև մինչև 23 տարեկան` պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիները, զինծառայողները, պահեստազորում հաշվառված քաղաքացիները, իգական սեռի քաղաքացիները։